Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան կրակի հետ է խաղում

Մոսկվան կրակի հետ է խաղում
27.06.2015 | 01:14

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Ռոբերտ ՈՒորքը հայտարարել է, որ անհանգստացած է ռուսական սադրանքներից։ Մոսկվան կրակի հետ է խաղում, երբ բաց և ծածուկ սպառնալիքներ է հնչեցնում իր միջուկային հնարավորությունների մասին՝ նշել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը: Ռուսաստանի փորձերը՝ օգտագործել իր միջուկային ուժերը հարևաններին վախեցնելու համար, ՆԱՏՕ-ի գործընկերներին էլ ավելի են մերձեցնում, ասել է ՈՒորքը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինի պես խախտում է միջին հեռահարության հրթիռների պայմանագիրը, և հայտնել է, որ Պենտագոնը այժմ մշակում է Ռուսաստանի գործողություններին հակազդելու քայլեր։

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ